Նոյեմբերի 10-ին «Հերթական բարեգործական ընթրիքը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Երեւանում կայանալու է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) Հայաստանում երկրորդ բարեգործական ընթրիքը: Հիմնադրամը նման ընթրիքներ կազմակերպում է Նյու Յորքում արդեն քանի տարի:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանից տեղեկացանք, որ ընթրիքին հավաքվել է մոտ 40 հազար դոլար:
Հայկական առաջին բարեգործական ընթրիքին անցած տարի հավաքվել էր մոտ 30 հազար դոլար, նույն տարվա Նյու Յորքի ընթրիքին՝ 1,7 միլիոն դոլար:
Այս տարի Նյու Յորքի ընթրիքը կայանալու է մեկ ամսից՝ դեկտեմբերի 15-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը սոցիալական եւ կայուն զարգացում ապահովող ծրագրեր է իրականացնում Արմավիրի մարզի 8-10 գյուղերում: