Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր նախագահը կին լիներ` ՀՀ-ն կվերանվաներ ՀՊՀ, այսինքն` Հայաստանի Պուպուշ Հանրապետություն»

Նոյեմբեր 14,2011 17:45

«Մեր կայքում բոլոր այցելուները հնարավորություն ունեն ավելացնել ստատուսներ եւ անեկդոտներ: Ավելացնելուց հետո ձեր ստատուսը ստուգվում  է եւ հաստատումից հետո հայտնվում կայքում: Խստիվ արգելվում է ավելացնել ստատուսներ մահվան մասին. օրինակ «քեզ մոռանալն անհնար է, քեզ չսիրելը հնարավոր չէ, ինչ անեմ՝ ասա անգին, ինչ բուժում գտնեմ իմ վերքերին. Միգուցե մահը օգնի ինձ, ով գիտի…», ասված է www.status4ka.am կայքում, որը կարծես թե նախատեսված  է բոլորի համար:

«Status4ka»-ն հայկական կայք է, որտեղ հիմնականում «Odnoklassniki»-ի համար նախատեսված ստատուսներ են շրջանառվում՝ հումորային, սիրո, կյանքի, բանակի, տղաների ու աղջիկների եւ ամեն ինչի մասին. ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն ու անգլերեն լեզուներով: «Status4ka, Ո՞վ ասեց, որ չկա»,-հարցնում է կայքի ադմինիստրացիան:

Առանց մեկնաբանության ներկայացնում ենք «եղածներից»  մի քանիսը:

«Հոգիս դարձավ պլանի տերեւ , լցինք քաշինք թռանք վերեւ, դարձանք ծովի ուռած մի նավ, ունենալով կարիք ու կայք, եւ բարձրացրի կասյակը վեր ու գոռացի կրակը բեեեեր»:

«Անկախությունը անվճար չի, այն արժե օրական մեկ զինվոր»:

«Ծննդյան օրերը նշվում են նրա համար, որպեսզի մեր ծանոթները կարողանան ազատվել այն անպետք իրերից, որ ստացել են իրենց ծննդյան օրը»:

«Ուշադրություն: Օրվա բացառիկ լուրերից մեկը:  Սուգ է հայտարարվել Հոկտեմբերյանի գյուղերից մեկում, այրվում են «պլանի» բոլոր դաշտերը: Տոն էր  հարեւան գյուղերում՝ քամին իրենց կողմն էր փչում»:

«Երեխան պարտադիր պետք է հաճախի մանկապարտեզ, գոնե մի երկու շաբաթ։ Դրանից հետո հանգիստ կարելի է բոլոր հյուրերին բացատրել, թե իրենց երեխան որտեղից է սովորել այդքան վատ բառերը»:

«Ես իմ կյանքը տեսնում եմ միայն սեւով` սեւ «իկռա», սեւ ծով, եւ սեւ լիմուզինով»:

«Իմ ընկերուհին ենքան չաղա, որ մասաժիստները մասաժ անելուց թիմերի են բաժանվում»:

«Եթե մեր նախագահը կին լիներ` ՀՀ-ն կվերանվաներ ՀՊՀ, այսինքն` Հայաստանի Պուպուշ Հանրապետություն»:

«Ինտերնետով զբաղվողները մտահոգված են, կյանք կա՞ արդյոք «offline» ռեժիմում»:

«Մանկությունը ավարտվում է այն ժամանակ, երբ ուզում ես որ երազանքներդ կատարի ոչ թե ձմեռ պապը, այլ ձյունանուշը»:

Այս ամենով հանդերձ՝ կայքի ադմինիստրացիան զգուշացնում  է. «Շրջանակներից դուրս մի եկեք: Հարգեք մեր կայքի այցելուներին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930