ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 14-ին կալանավորվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ավագ օպերլիազորն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը՝ միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Ավելին՝ իր խորհուրդներով աջակցել է նրան՝ իրավապահ մարմիններից թաքնված մնալուն: Վերջինս, ազատության մեջ մնալով, կատարել է նոր հանցագործություն:
Դատարանի որոշմամբ Մ.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրություն