Կիրակի Իջեւանը ընտրեց համայնքի ղեկավար: Առաջադրված էին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը եւ չորս անգամ քաղաքապետ ընտրված, քաղաքը 12 տարի իբրեւ անկուսակցական ղեկավարած, իսկ այս ապրիլին հանրապետական դարձած Վարուժան Ներսիսյանը: Արդեն հայտնի է, որ հանրապետական դառնալը բացասաբար անդրադարձավ երկարամյա քաղաքապետի վրա. Վարուժան Ներսիսյանը պարտվեց:
Մոտ 20 հազար բնակիչ եւ 13 857 ընտրող ունեցող քաղաքում ընտրությանը մասնակցել է 8716 ընտրող, գործող քաղաքապետը ստացել է 3406 քվե, Վարդան Ղալումյանը՝ 5044:
Քվեարկության օրը ոստիկանություն տարվեցին Վարդան Ղալումյանի մի քանի կողմնակիցներ` Հայկ Ղալումյանը, ավագանու անդամ Վարդան Օրդինյանի որդին, ավագանու նախկին անդամ Սուրեն Մանուկյանի հայրը` Սերժիկ Մանուկյանը: Նրանց ազատ էին արձակել ոչ շատ անց, իսկ Սերժիկ Մանուկյանին՝ երեկոյան 19:30-ի մոտ: Ոստիկանությունը պնդում էր, թե Սերժիկ Մանուկյանը ոստիկանություն էր տարվել բողոքի կապակցությամբ՝ իբր ընտրակաշառք է բաժանել, սակայն բողոքը չի հիմնավորվել: Սերժիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում իրեն ոչ մի հարց չեն տվել, ոչ մի գործողություն չեն կատարել:
Մեր տվյալներով` նոյեմբերի 13-ին ոստիկանություն է տարվել նաեւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վահե Էֆիաջյանը:
Կարդացեք նաև
Ընտրությունից հետո մեզ հետ զրույցում Վարուժան Ներսիսյանը ասաց, որ չի պատրաստվում շնորհավորել Վարդան Ղալումյանին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Նաիրա ՎԱՆՅԱՆ
Մանրամասները՝ վաղվա «Առավոտում»: