Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ ծանրորդներից ովքե՞ր կմեկնեն Լոնդոն

Նոյեմբեր 14,2011 15:50

Փարիզում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունը հայ մարզասերների հիշողության մեջ կմնա որպես չիրականացած երազանքների մղձավանջ:

Բայց եղածն արդեն hետ չես բերի: Հիմա ավելի կարեւոր է, թե ի՞նչ է լինելու սրանից հետո: Ըստ աշխարհի առաջնության պաշտոնական կայքի, մեր տղամարդկանց հավաքականն այս եւ նախորդ առաջնությունների արդյունքով գրավել է 18-րդ հորիզոնականը եւ Լոնդոնի 4 ուղեգիր վաստակել, իսկ կանայք (18-րդ հորիզոնական) օլիմպիական խաղերի կմեկնեն երկու հոգով:

Հարց է առաջանում, թե ծանրորդներից ո՞ւմ կընտրեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ մարզաձեւի ֆեդերացիան: Այս մասին խոսելը դեռ շատ վաղ է. առջեւում նոր ուսումնամարզական հավաքներ են, տարբեր մրցումներ, որոնց մեջ, թերեւս, վճռորոշ կարող է լինել 2012-ի Եվրոպայի առաջնությունը: Բայց եթե աղջիկների պարագայում կարելի է ենթադրություններ անել, Նազիկ Ավդալյանի բացակայությամբ՝ օլիմպիական խաղեր մեկնելու ամենահավանական թեկնածուներն են Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, ապա բարդ է լինելու տղաների ընտրությունը: Ընդամենը չորս տեղ, որոնց գլխավորապես հավակնելու են Առաքել եւ Արայիկ Միրզոյանները, Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանը: Հնարավոր է՝ այս ընթացքում նոր անուններ էլ ի հայտ գան:

Բայց ծանրամարտում գործում է մի կանոն, որը «ծանր վիճակի» մեջ է դնում թե մարզիչներին, թե ֆեդերացիաների ղեկավարներին: Բանն այն է, որ կանոնակարգի համաձայն՝ ազգային ֆեդերացիաները սահմանված ժամկետում միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ին պետք է ներկայացնեն արդեն օլիմպիական հավաքականների անդամների կոնկրետ անունները, որոնք վերջնական են լինելու եւ փոփոխման ենթակա չեն: Ու Աստված մի արասցե, եթե որեւէ մեկն ինչ-ինչ պատճառով չկարողանա մեկնել մրցավայր. նրան ուրիշով փոխել  այլեւս հնարավոր չի լինի:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխարհի առաջնության մասնակցության եւ ծանրամարտի ապագայի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930