Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալները սպասում են ՀՀ արդարադատության նախարարին

Նոյեմբեր 14,2011 15:44

«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված 70 կալանավորների ստորագրությամբ այսօր դիմումներ են ուղարկվել հանրապետության նախագահի աշխատակազմ, արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին:

Դիմումատուները ձեւական են համարում Ազգային ժողովի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք վերաբերում էին ցմահ դատապարտվածների պատժաչափի իրավաչափությանն ու դրանց վերանայմանը: Դատապարտյալները խնդրում են, որ իրենց այցելեն նշյալ պաշտոնյաները:

Նրանք տեղեկացրին, որ իրենց վաղաժամկետ ազատման դիմումների քննության ժամանակ իրենց հաճախ չեն տանում դատարաններ:

Դատապարտյալներն իրենց չայցելելու դեպքում սպառնում են սկսել զանգվածային հացադուլով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930