Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաջորդ դատը՝ հունվարին. Լեռնապատի գյուղապետը հանդես է գալիս հայցադիմումի լրացմամբ

Նոյեմբեր 14,2011 14:56

Այսօր ժ.10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվեց Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ գյուղաբնակ Բորիս Աշրաֆյանի հայցի քննության նախնական նիստը:

Հիշեցնենք, որ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու համար հայցվորը փոխհատուցում էր պահանջել պատասխանողից: Այս գործով 3-րդ անձ է ճանաչվել նաեւ «Առավոտը»:

Նախորդ դատական նիստն ավարտվել էր պատասխանող Բորիս Աշրաֆյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Դատարանը մերժեց կրկնակի ինքնաբացարկը: Պատասխանողը հանդես եկավ մի նոր միջնորդությամբ՝ հետաձգել հայցի քննությունը, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում նոյեմբերի 15-ին քննության է դրվելու քաղաքացիական օրենսգրքի «վիրավորանք եւ զրպարտություն» հոդվածների սահմանադրականության հարցը: Սակայն այս միջնորդությունը դատարանը չհասցրեց քննել, քանի որ հայցվոր գյուղապետը հանդես եկավ հայցադիմումի լրացմամբ: Դատավորը նախնական նիստը հետաձգեց մինչեւ հաջորդ տարվա հունվարի 13-ը:

Ելնելով «Առավոտի» մարտավարությունից՝ զերծ ենք մնում նոր հայցադիմումի բովանդակությունը հրապարակելուց: Միայն հավելենք, որ գյուղապետը չսպասելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, ներկայացրել է Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածների հիմքերով նոր պահանջներ:

Իսկ տարբերությունը նախորդ հայցադիմումից այն է, որ տրամադրել է նաեւ պատրաստի հերքման տեքստ.« Գյուղապետը չի յուրացրել», «Գյուղապետը չի նշանակել», «Գյուղապետը չի շարունակում յուրացնել», «Գյուղապետը ոչ ոքու օգնություն չի հատկացրել, քանի որ գյուղապետը օգնություն հատկացնող չէ» բառակապակցություններով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930