Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ նախարարի՝ յուրաքանչյուրը կարող է տեսնել Հայաստանում ով ումից ինչ է գնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 14,2011 14:42

Եկող տարվանից գնումների մասին հայտարարություններն ու գնումների ողջ գործընթացը իրականանալու է բաց մրցույթով ու էլեկտրոնային համակարգով: Այսօր ֆինանսների նախարարությունում կազմակերպված  ասուլիսում նոր համակարգը ներկայացնելով՝  ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ յուրաքանչյուր անձ կարող է տեսնել Հայաստանում ով ումից ինչ է գնում: Ըստ նրա, այս համակարգի ներդրումը կնվազեցնի թղթատարությունը եւ կոռուպցիան:

Պարոն Գաբրիելյանի խոսքերով. «Օրինակ՝ ով հետաքրքրված է, թե ֆինանսների նախարարությունը ումից է բենզին, թուղթ  գնում, կարող է տեսնել գնումների պետական էլեկտրոնային համակարգում»: Խոսքը, սակայն, չի վերաբերում պետության անվտանգությանը վերաբերող հարցերին: Հետաքրքրասերները հաստատ չեն կարողանա պարզել, թե, օրինակ,  պաշտպանության նախարարությունը ումից է տանկ կամ զենք-զինամթերք գնում: «Կան սահմանափակումներ, մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերը չենք բացելու»,- հայտնեց նախարարը: Նրա խոսքերով, նոր համակարգը ենթադրում է, որ նախարարություններին մի շարք ապրանքներ սպասարկող ընկերությունները կփոխվեն: Նախարարի տվյալներով, նախորդ տարի 450 միլիարդ դրամի պետգնումներ են կատարվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930