Լրահոս
Օրվա լրահոսը

Չարլզ Լոնդսեյլը խոսեց Ցեղասպանության մասին

Նոյեմբեր 14,2011 14:36

Հայոց Ցեղասպանության մասին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն այսօր ՄԱԱ-ում ասուլիսում զգոնությամբ էր խոսում. «Պաշտոնական դիրքորոշումը չեմ կարծում՝ կփոխվի: Դեսպանների աշխատանքն այս հարցում առաջընթաց չի կարող ունենալ, որոշողը մեր կառավարությունն է: Ես գիտեմ, թե հարցը որքան ցավալի է յուրաքանչյուր հայի համար: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը: Հայերի տեղահանությունները ժամանակին Բրիտանիայի կառավարության կողմից դատապարտվել են»:

Դեսպանն ասում է, որ Թուրքիայի ու Հայաստանի կառավարությունները պետք է վերանայեն դիվանագիտական հարաբերությունները: Իսկ մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրների մասին դեսպանն ասում է. «Իհարկե, մեր առաջնահերթությունը հակամարտությունների կանխումն է, ու նպատակն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի: Մենք կենտրոնանում ենք հասարակության միջեւ հարաբերությունների վրա, որոնք կտանեն դեպի դիվանագիտություն»:

Չարլզ Լոնսդեյլը նշում է, որ իրենք մեծապես հետաքրքրված են ժողովրդավարական խնդիրներով: «Հետաքրքրված ենք առեւտրային կապերով, սերտ հարաբերություններ ենք հաստատում ԵՄ-ի հետ, մեր օրակարգում են նաեւ պաշտպանության ոլորտի խնդիրները»:

«Ասեմ, որ Հայաստանից Մեծ Բրիտանիայի այցելությունների 10 տոկոս աճ է արձանագրվել: Հիմնական ոլորտներն են՝ կրթությունն ու բիզնեսը»,-նշում է դեսպանը:

Նա հայտնեց, որ ուրախ կլինի ավելի շատ հայերի տեսնել Անգլիայում, չնայած վիզային ռեժիմը առայժմ չի պարզեցվի:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930