Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարլզ Լոնդսեյլ. «Հայուհի կինս ամենակարեւոր նվերն է ինձ համար»

Նոյեմբեր 14,2011 13:47

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Մամուլի ազգային ակումբում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հանդիպումների շարքում այսօր հյուրընկալվեց  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլը: Նա չորս տարի է, ինչ պաշտոնավարում է մեր երկրում: «Ասեմ, որ դժվար չորս տարիներ էին: Չեմ ասում շա~տ դժվար տարիներ, բայց դժվարություններ, անշուշտ, եղել են: Եթե անդրադառնանք անկախության շեմին արված փոփոխություններին, պետք է ասեմ, որ դեռ շարունակվում են բանակցային գործընթացները երկու կարեւոր՝ հայ-թուրքական ու Ղարաբաղի անկախացման հարցերում»,-նշում է դեսպանը:

Դեսպանն անդրադարձավ նաեւ գլոբալ տնտեսական ճգնաժամին, որ բախել է գրեթե բոլոր երկրների դռները: «Մենք մեծապես նպաստել ենք հաջող համագործակցությանը Հայաստանում, կարծում եմ՝ այսօրինակ հարաբերությունները հիմք են ստեղծում հետագա բարեփոխումների ու զարգացման համար»,-հավելեց դեսպանը:

Հարցին՝ ի՞նչ տպավորություններով է հեռանում Հայաստանից, դեսպանն առանձնակի ժպիտով պատասխանեց. «Շատերն են շտապում հարցնել, թե ի՞նչ հուշերով եմ կապված Հայաստանի հետ: Կինս գեղեցիկ հայուհի է:  Նա ամենակարեւոր նվերն է ինձ համար: Ասեմ, որ ձեր երկիրը ինձ շատ է դուր եկել: Կշարունակեմ մնալ զբոսաշրջության ջատագով»,-եզրափակեց դեսպանը:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930