Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Որ թիմը լավ աշխատում է, նա էլ հաղթում է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 14,2011 13:27

Կիրակի օրը Իջեւանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը, նախնական տվյալներով՝ մոտ 1700 ձայնի տարբերությամբ, պարտվեց ԲՀԿ թեկնածուին՝ Վարդան Ղալումյանին: Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցին, թե դա ինչի՞ արդյունք էր, ճի՞շտ է, որ 6-րդ վարչությունից աշխատակիցներ էին գնացել ԲՀԿ թեկնածուին ահաբեկելու: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Խնդրի հետ կապված խորը վերլուծություններ այս պահին դեռեւս չկան, քանի որ ամփոփման փուլում են արդյունքները: Ինչ մնում է պարտվել-չպարտվելուն, ապա պայքար է՝ որ թիմը լավ աշխատում է, նա էլ հաղթում է: Ես զերծ կմնամ այլ գնահատականներ տալուց, քանի դեռ արդյունքներն ամբողջությամբ հայտնի չեն: Եթե 6-րդ վարչություն եւ այլ խնդիրներ ունենայինք, կարող էինք այլ արդյունքներ գրանցել: Մենք արդար ընտրությունների կողմնակից ենք, եւ որքանով տեղյակ եմ՝ այնտեղ խնդիրը եւ պայքարն ավելի շուտ անձերի մեջ էր, քան քաղաքական ուժերի: Սովորական համայնքային ընտրություն էր եւ մենք ասում ենք, որ մասնակցել ենք եւ արդյունք եղել է այն, որ մեր թեկնածուն նախնական տվյալներով պարտվել է: Եկել է ժամանակ, որ մենք բոլորս պետք է հավատանք, որ մենք պետք է այլեւս մեր երկրում իրականացնենք նորմալ թափանցիկ ընտրություններ»:

Նորմալ, թափանցիկ ընտրությունների հեռանկարի մասին պարոն Սահակյանը խոսեց նաեւ այլ հարցերի պատասխանելով, մասնավորապես՝ նախընտրական շտաբ Հովիկ Աբրահամյանի գնալու մասին խոսելով. «Հանրապետական կուսակցությունը՝ որպես իշխող քաղաքական ուժ, հերթական ընտրություններին ավելի լուրջ է վերաբերվում, որպեսզի ընտրություններն անցկացնենք արդար, թափանցիկ: Դրա համար պետք են որոշակի լուրջ նախապատրաստական աշխատանքներ, դրա համար պետք է նոր «Ընտրական օրենսգիրքը» հասու դարձնենք ե՛ւ ընտրական պրոցեսի մասնակիցներին, ե՛ւ ընտրողներին, ե՛ւ ընտրական օրենսգիրքը կիրառողներին: Մեր բոլորիս ապագան՝ նաեւ քաղաքական դաշտում գործող կուսակցությունների եւ անդամների, կախված է, ուղղակիորեն կապված է ԱԺ հերթական ընտրությունների հետ, եւ լրջությունը տեղափոխվում է այդ հարթություն: Եվ եթե մենք հայտարարում ենք, եւ դա միայն բառերի, խոսակցությունների մակարդակով չէ, որ հերթական ընտրությունները պետք է անցնեն արդար եւ թափանցիկ, ապա այս պարագայում ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ն, առավել եւս պետք է խնդիրը դիտարկի այս տեսանկյունից ու կարեւորի հերթական ընտրությունները եւ նախընտրական շտաբի գործունեությունը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930