Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից երկուշաբթի դեպի Միջազգային տիեզերանավ ուղարկվել է նոր անձնակազմ:
«Սոյուզ» տիեզերանավը, չնայած «Բայկոնուր»-ի արձակման կայանում ձյան 15-սանտիմետրանոց ծածկին, տեխնիկական որեւէ խնդիր չի ունեցել:
Երեք տիեզերագնացից՝ ԱՄՆ-ի՝ մեկ, եւ Ռուսաստանի՝ երկու ներկայացուցչից բաղկացած անձնակազմը տիեզերագնացների առաջին խումբն է, որն ուղարկվել է Միջազգային տիեզերակայան այս տարվա հուլիսին ավելի քան 30 տարի գործելուց հետո ԱՄՆ-ի «Շաթլ» ծրագրի դադարեցման ժամանակից:
ԱՄՆ-ի տիեզերագնացության ազգային գործակալության վկայությամբ, անձնակազմը Միջազգային տիեզերակայան կժամանի երեքշաբթի օրը:
Նոր անձնակազմը վերադառնալու է Երկիր 2012 թվականի մարտին, իսկ Միջազգային տեիզերակայանում այժմ գտնվող տիեզերագնացները կվերադառնան Երկիր մինչեւ նոյեմբերի վերջ:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի տիեզերագնացության ծրագրում մի քանի անհաջողություն է տեղի ունեցել: Այսպես, օգոստոսի 24-ին ձախողվել է բեռնատար տիեզերանավի արձակման փորձը: Բացի այդ հավանական է, որ Ռուսաստանը կորցրել է չորեքշաբթի օրն արձակված՝ դեպի Մարս մոլորակ ուղեւորվող «Ֆոբոս-Գրունտ» արբանյակի հետ կապը, չնայած փորձագետները շարունակում են արբանյակն հաշվարկային ուղեծիր հանելու ու դեպի Մարս մոլորակ ուղղելու փորձերը:
Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի