Թբիլիսիի գազալցակայանում պայթել է «Ֆոլքսվագեն» ավտոմեքենա: Ըստ վրացական CHN գործակալության՝ պայթյունի հետեւանքով Հայաստանի երկու քաղաքացիներ ստացել են դեմքի եւ ձեռքերի այրվածքներ: Նրանք տեղափոխվել են այրվածքային կենտրոն: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը տեխնիկական անսարքությունն էր: