Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դարոն Մալակյան. «Երաժշտությունն իմ կյանքն է, իմ կյանքը` երաժշտությունը»

Նոյեմբեր 14,2011 10:58

Լինելով Դարոն Մալակյանի` System Of A Down խմբի բեքվոկալիստի եւ կիթառահարի, Scars On Broadway խմբի մենակատարի եւ հիմնադիրի մեծ երկրպագուն` վիրտուալ հարցազրույց անցկացրեցի նրա հետ:

Դարոն,ասում են, որ կյանքում դու չափազանց տարբեր ես բեմի Դարոնից,արդյոք դա այդպե՞ս է:

-Կյանքում ես հանգիստ մարդ եմ, չեմ սիրում աղմկոտ վայրերում լինել, հաճախ գերադասում եմ մենակությունը, հատկապես երգեր գրելիս: Բեմի վրա ես ինքս չեմ փոխվում. ինձ փոխում են հանդիսատեսը եւ կիթառի հնչյուննները: Ամեն անգամ բեմ դուրս գալիս, երկրպագուների վառվող աչքերը տեսնելիս ու կիթառի ամեն արձակած հնչյունից` միտքս ավելի է մթագնում,եւ ես տեղ եմ տալիս իմ երկրորդ կեսին` խենթ Դարոնին:

Դեղին մամուլում գրում են, որ քո խենթ պահվածքը բեմի վրա պայմանավորված է նրանով, որ թմրադեղեր ես օգտագործում բեմ դուրս գալուց առաջ եւ շատ ռոք երաժիշտներ նախանձում են քո էնտուզիազմին: Թմրամո՞լ ես դու,եւ եթե այո՝ ի՞նչ ես օգտագործում :

-Այո, ես անբուժելի թմրամոլ եմ, սակայն ոչ միայն բեմի վրա այլ նաեւ առօրյայում: Օգտագործում եմ 2 տեսակի հզոր թմրադեղ` ռոքը եւ իմ երգրպագուները. այս կախվածությունն անբուժելի է եւ հաճախ փորձանքներ է բերում գլխիս: Այսպես 2002-ին Շվեցարիայում, հանդիսատեսից եկող թմրադեղի ազդեցության տակ ցատկեցի երկրպագուներիս մոտ ու վնասեցի ոտքս: Բոլոր թմրադեղերի պես՝ իմ թմրադեղն էլ երբեմն հաճույքից բացի՝ ցավ է պատճառում:

Եվ Scars On Broadway-ի, եւ System Of A Down-ի երգերի տեքստերի հեղինակը դու ես: Ի՞նչն է քեզ ոգեշնչում եւ հիմնականում ի՞նչ թեմաներ են արծարծվում քո գրած երգերում:

– Երգերը գրելիս՝ օրվա ցանկացած պահին ու ցանկացած իրավիճակում, ինձ ոգեշնչում է ամեն ինչ՝ նույնիսկ դու հիմա քո գիժ հարցերով: Տարօրինակ է, որ շատերը հաճախ կարծում են, որ երգերը հիմնականում սեքսի, թմրադեղերի եւ եղեռնի ճանաչման մասին են: Իրականում իմ երգերը չունեն ոչ մի ուղղվածություն: Դրանք պատմում են աշխարի, կարոտի, սիրո, ամեն-ամենի մասին, քանի որ ամեն մեկն յուրովի է ընկալում երգի իմաստը: Այս հարցի իդեալական պատասխանն այս հարցն իմ երկրպագուներին տալն է:

Արդյոք Scars On Broadway-ի ստեղծումը System Of A Down-ի ժամանակավոր դադարի արդյո՞ւնք էր:

– Իրականում Scars On Broadway-ի գաղափարն առաջացել էր նախքան System Of A Down-ի անդամ դառնալը: Իսկ խմբի բաժանումը շարժառիթ դարձավ դրա համար: Scars On Broadway-ը պարզապես ժամանակավոր զբաղմունք չէ, այլ իր մեջ ամեն ոճ ամփոփող ռոքի ծնունդը, որն այդքան երկար քնած էր իմ մեջ: Scars On Broadway-ն իրական Դարոն Մալակյանն է` խենթ, հանդարտ, թմրամոլ:

Հիմա System Of A Down-ի վերամիավորումից հետո Scars On Broadway-ը կշարունակի՞ իր ստեղծագործական ուղին:

– Ինչպես արդեն նշեցի, Scars On Broadway-ը պարզապես ժամանց չէ եւ այն կշարունակի իր ուղին ամեն դեպքում: «Fucking», «Talking Shit» կատարումներից բացի՝ 3 նոր կատարում արդեն առկա են սեւագրումս եւ շուտով սկսվեն նոր ձայնասկավառակի աշխատանքները:

Համացանցում հայտնվել են «Fuck You System Of a Down» անվանումով խմբի տեսահոլովակները, որի անդամները թուրք եւ ադրբեջանցի երաժիշտներ են, ո՞րն է քո կարծիքը սրա վերաբերյալ:

– System Of A Down-ը երգում է եղեռն եւ պայքարում դրա ընդունման համար, իսկ այդ արյունարբուները թող պաշտպանվեն հուսալքությունից: Ես, Սերժը, Ջոնը եւ Շավոն եղբայրներ ենք, բոլորս չափազանց տարբեր, սակայն «գրողի տարած» ինձ սիրելի մի ամբողջություն մեր խմբի կազմում: Եվ ոչ մի այլ թուրք կամ ադրբեջանական «աղբ» չի կարող մեզ վնասել ոչ քաղաքական, ոչ երաժշտական ոլորտում: Պաշտպանվելով` ավելի են ապացուցում, որ իրենք հիմքեր ունեն պաշտպանվելու:

Լինելով երաժիշտ եւ երաժշտություն ստեղծող` ինքդ ի՞նչ ժանրի երաժշտություն ես գերադասում:

– Երաժշտությունն իմ կյանքն է, իմ կյանքը` երաժշտությունը: Լսում եմ ամեն ինչ՝ էլեկտրոնիկ ռոքից մինչեւ մետալ, ջազից մինչեւ աֆրիկական թմբուկներ: Այն, ինչ հնչուն է ու մեղեդային՝ ինձ համար է:

Զրույցի վերջում նշիր, թե երաժշտությունից զատ՝ ինչո՞վ է օրդ սկսվում, եւ ի՞նչն է այն դարձնում իմաստալից:

-Չհեռանալով երաժշտությունից` ամեն օրս սկսվում է նոր երգ գրելով, կնոջս համբուրելով, աղոթելով, երկրպագուներիս հետ Twitter-ում շփվելով: Ամեն նոր օր իմաստալի է դառնում, եթե այդ օրը որեւէ բարի գործ եմ անում կամ մի մեծ համբուրգեր ուտում:

Շնորհակալություն հաճելի զրույցի համար, Դարոն:

– Քեզ էլ եմ շնորհակալ, որ ինձ այլեւս չես գժվեցնի քո հարցերով: Միշտ հաճելի է շփվել իմ հավատարիմ երկրպագուների հետ:

Աննա Թամամյան

ԵՊԼՀ 3-րդ կուրս լրագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930