Լրահոս
Օրվա լրահոսը

YouTube-ը հայերեն՝ Դու խողովակ

Նոյեմբեր 14,2011 10:41


Ամենահանրահայտ ինտերնետային ռեսռւրսներն ունեն այնպիսի անվանումներ, որոնք եթե ստեղծված լինեին ի սկզբանե հայերի կողմից ու նույն տրամաբանությամբ, ապա կստանայինք բավականին հետաքրքիր պատկեր: Վարդան Պապիկյանն իր բլոգում այս դիտարկումն անելով՝ բերում է մի քանի օրինակներ:

«YouTube – ԴուԽողովակ. մտածված է ամենայն ճշգրտությամբ, այնպես չէ՞: Դուք Ձեր խողովակներով ավելացրեք Ձեր մեդիա նյութերը: Խոսակցականում էլ հետաքրքիր է ստացվում: Օրինակ` մտի իմ ԴուԽողովակում նայի էրեկվա քեֆի վիդեոն:

Twitter – Ծլվլիչ, կամ Ծլվլիկ. ինչու չէ, ամբողջ օրը` ծլվլոցների մեջ: Խոսակցականում երեւի այսպես կլիներ` այցելեք իմ Ծլվլիկը եւ հետևեք ինձ 🙂

Yahoo! – Ուռաաա~… հենց ինքն է, որ կա: Մտածել են մի բան, իսկ անունը դրել լրիվ այլ բան: «Որտե՞ղ է քո էլեկտրոնային փոստի հասցեն» հարցին շատերը կպատասխանեին Ուռաաա~-ում:

TechCrunch (հանրահայտ ՏՏ լրատվական կայք) – ԹեքՃռճռոց, այսինքն Թեքնոլոջիի ճռճռոցը, այն ինչի մասին ճռճռում է ամբողջ օրը տեխնոլոգիաների աշխարհը: Այս տրամաբանությամբ կարելի է ստեղծել էկոճռճռոց, գովազդճռճռոց եւ այլ ռեսուրսները:

Facebook-ի մասին էլ չեմ խոսում – դիմագիրք: տրամաբանությունն այս դեպքում համարյա համապատասխանում է բուն ռեսուրսի բնույթին – դեմքիդ գիրքը, որտեղ, մանավանդ Facebook-ի վերջին փոփոխություններից հետո, մենք անընդհատ գրում ենք մեր կյանքի մասին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930