United Daily News-ը թողարկել է այնպիսի թերթ, որը թույլ է տալիս ոչ միայն կարդալ թղթի վրա տպված նյութն, այլ բջջային հեռախոսի տեսախցիկը պահելով նյութի նկարի վրա՝ դիտել տվյալ թեմայով տեսահոլովակը: Տեխնոլոգիան մշակվել է Aurasma բրիտանական ընկերության կողմից, որը մի քանի ամիս առաջ գնվել է HP ընկերության կողմից:
Wired UK-ը գրում է, որ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս նոր ինֆորմացիա ավելացնել արդեն գոյություն ունեցող օբյեկտների վրա: Համակարգն աշխատում է միայն Android կամ iOS համակարգերով:
Նախագծի ղեկավար Մարտին Քինգի խոսքով՝ United Daily News-ի պատվերով մշակվել է հավելված, որը ճանաչում է տեքստում տեղադրված նկարներն ու տեսախցիկը մոտեցնելու դեպքում ցուցադրում համապատասխան տեսանյութը: