Սինգապուրում ստեղծվել է շարժական մի համակարգ՝ Sunbox USB 3.0, որին կարելի է միացնել մի քանի տեսակ լապտերներ ու լիցքավորել բջջայինը: Սարքը, որը օգտակար կլինի հատկապես ճանապարհորդներին, փրկարարներին, ներկայացրել է Horizon Fuel Cell Technologies ընկերությունը:
Sunbox USB 3.0–ն (https://www.horizonfuelcell.com/store/sunbox30.htm) ունի 6 վոլտանոց մարտկոց, LCD-էկրան, մի քանի տեսակ մուտքեր: Այն հեշտորեն տեղավորվում է ձեռքում: Սարքին կցված արեւային մարտկոցը սկսում է ավտոմատ կերպով լիցքավորվել արեւի հայտնվելուն պես, ընդ որում՝ ամբողջությամբ լիցքավորվելու համար անհրաժեշտ է 6-10 ժամ, իսկ հնարավորության դեպքում կարելի է արեւային էներգիայի փոխարեն սարքը միացնել վարդակին, որպեսզի այն արագ լիցքավորվի:
Gizmag-ը գրում է, որ լապտերները միանում են սարքին USB-ով, մարտկոցի էներգիան բավարարում է 7-12 ժամ լուսավորելու համար: Երեք տեսակի լապտերները մտնում են հավաքածուի մեջ՝ յոթ փոխանցիչների հետ միասին, որոնք նախատեսված են բջջայինների լիցքավորման համար: Նշենք, որ համակարգն արժե $200:
Ըստ PCnews.am-ի