Այսօր` նոյեմբերի 13-ին, ժամը 12.45-ին Լոռուց ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հարակից լանջին ժայռաբեկորն ուսումնասիրելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Դսեղ գյուղի կողմից ժայռաբեկորի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մոտ 300 ԽՄ ծավալով քարազանգված է, գտնվում է ճանապարհի մոտ 135մ բարձրության վրա եւ ցնցումների կամ տեղումների հետեւանքով առկա է գլորվելու վտանգ: ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի մանրամասները կներկայացվեն զեկուցագրով: