«Լինենք ուշադիր» նախաձեռնությունը այսօր կազմակերպել էր քայլերթ` նվիրված կույրերի միջազգային օրվան: Կազմակերպիչ Անուշիկ Թուրջյանը «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է փոխել մարդկանց վերաբերմունքը կույրերի նկատմամբ, քանի որ մեր քաղաքում գրեթե ոչ մի պայման չկա, որպեսզի տեսողական խնդիր ունեցող մարդը կարողանա քայլել, անցնել փողոցները:
Քայլերթի ընթացքում մարդկանց բաժանվում էին թղթե ակնոցներ:
«Հուսով եմ, որ այս քայլերթից հետո գոնե կլինեն որոշակի փոփոխություններ»,-ասաց կազմակերպիչը՝ ավելացնելով, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ:
Արամ Արարատյան