Տավուշի մարզի Իջեւան քաղաքում այսօր քաղաքապետ են ընտրում: Ընտրություններում ներկայացված են երկու թեկնածուներ` Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, 12 տարի քաղաքը ղեկավարող, գործող քաղաքապետ 49-ամյա Վարուժան Ներսիսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, 38-ամյա Վարդան Ղալումյանը: Երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են: Հետաքրքրական է, որ գործող քաղաքապետը 4 անգամ քաղաքապետ է ընտրվել՝ իբրեւ անկուսակցական: Այս տարվա ապրիլին Վ. Ներսիսյանը դարձել է հանրապետական:
Այսօր Իջեւանում ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստանից» ներկա են եղել պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սաֆարյանը եւ ԲՀԿ այլ ներկայացուցիչներ: Մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, Հանրապետական կուսակցությունից ներկա է միայն Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Aravot.am-ին փոխանցում են, որ ընտրական մթնոլորտը հանգիստ անվանել չի կարելի, լարվածություն կա, բայց բախումներ դեռեւս չեն եղել:
Մանրամասները՝ շուտով