Այսօր ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: ԱԻ նախարարությունը հայտնում է, որ տարվում են աշխատանքներ քաղաքացուն հայտնաբերելու, դուրս բերելու եւ նրա անձը պարզելու ուղղությամբ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է «1-03» եւ «1-02» ծառայությունների հերթապահներին: ԱԻՆ-ից փոխանցում են, որ դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: