Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց գերծանր քաշայինների պայքարում մեդալի իրական հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյանը րոպեներ առաջ պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս վնասեց ձախ ձեռքը եւ դադարեցրեց պայքարը: Տա Աստված, որ վնասվածքը լուրջ չլինի:
Այսպիսով, Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի կանանց հավաքականը ներկայացված կլինի երկու մասնակցով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ