Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենահայտնի դեմքերից մեկը` գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեվը, նշանակվել է գնդակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մենեջեր: Մարզաձեւի ֆեդերացիայում դրանում զարմանալի ոչինչ չեն տեսնում: Ընդհակառակը, այնտեղ համոզված են, որ սրանից հետո հոկեյիստներն իրենց թիկունքում հզոր աջակցություն կզգան եւ դա կանի այն մարդը, ում ամբողջ աշխարհն է ճանաչում: Բայց սա դեռ ամբողջը չէ. պիտերցի 38-ամյա հսկան լրջորեն մտադրվել է դառնալ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ