Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն սպիտակ ձիով ասպետի կողքինն եմ…»

Նոյեմբեր 13,2011 17:07

Ոչ բոլոր սիրային պատմություններն են երջանիկ ընթացք ու ավարտ ունենում, Գևորգի ու Տաթևիկի պատմությունը առանձնանում է իր հետաքրքիր ու արկածային ընթացքով:

Նրանք սովորում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: Ինչպես «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում նշում է Գևորգը, Տաթևիկին դժվար էր նկատել ֆակուլտետի աղջիկների մեջ, բայց մի օր, երբ ինքը արդեն հոգնել էր անվերջանալի «պրպտումներից» և ֆակուլտետի միջանցքներից մեկում նստած մտածում էր, թե երբ է վերջապես հանդիպելու իր կյանքի մեծ սիրուն, աստիճաններով բարձրանում է նա… և ինչպես ֆիլմերում` Գևորգը «լսում» է «Only you!!!!!»: «Տաթևիկը դասերին չէր գալիս, միջանցքներում չէր երևում, դրա համար էլ չէի նկատել: Եթե շուտ իմանայի, որ մեր մոտ սենց աղջիկ կա, հիմա շուտ փախցրել էի, բայց դեռ ընկերություն ենք անում»,- ժպտում է Գևորգը:

Մինչև ընկերություն անելը, Գևորգի շանն են զբոսանքների տարել, ՈւԳԸ-ի շրջանակներում մի քանի անգամ միջոցառումների էր կանչել Տաթևիկին ու նրա ընկերուհուն, հետո պիտի գնային Մուղնի, Սաղմոսավանք: «Մուղնի, Սաղմոսավանք պետք է գնայինք, Տաթևիկն էլ պիտի գար իր ընկերուհու հետ, բայց վերջին օրով Տաթևիկը չեկավ, բայց փողը նախօրոք արդեն տվել էր: Սկզբում տվեցի ընկերուհուն, հետո քանի որ միշտ տենց ա լինում, որ փողը չի հերիքում, հետ վերցրի»,- պատմում է Գևորգը, իսկ Տաթևիկը հայտնում է  «Առավոտ երիտասարդական»-ին, որ Գևորգը դեռ պարտք է իրեն այդ գումարը: Մենք պարզեցինք նաև, որ Տաթևն էլ Գևորգին «պարտք» է Bionicle Lego:  Այդ ամենից հետո Գևորգը որոշում է առաջարկություն անել. հենց այդ պահից էլ սկսվում է նրանց` արկածներով լի ընկերությունը. առաջարկություն անելու համար Գևորգը Տաթևիկին հրավիրում է կինո.  «Բոլորը ինչ-որ ռոմանտիկ միջավայր են ստեղծում, որ առաջարկություն անեն, իսկ Գևորգն ինձ հրավիրեց կինո. կա´մ պիտի նայեինք Ռիո մուլտֆիլմը, կամ էլ եսիմ ինչ պատմական ֆիլմ, որոշեցինք նայել ֆիլմը: Ու ֆիլմի ամենավախենալու պահին, երբ բոլորն իրար սպանում էին, Գևը առաջարկություն արեց», – պատմում է Տաթևիկը:

Ստացած նվերներից Տաթևը առանձնացնում է հատկապես Գևորգի նվիրած շունը. «Հրաշք շունիկ ա, ափսոս, որ ինձ չթողեցին երկար պահեմ տանը»- ասում է Տաթևիկը:

Գևորգն էլ հիշում է չստացված խաղող հավաքելը «Մեր ամառանոցում խաղող կար, հասել էր: Մի շաբաթ Տաթոյին ասում եմ. «Արի´ գնանք խաղող հավաքենք»: Չեկավ, հետո մի օր էլ էլի ասեցի, ասեց, որ կգա: Պայմանավորվում ենք, որ 2 ժամից պիտի հանդիպեք, սպասում եմ, սպասում, չկա, զանգում եմ, վերցնում ա հեռախոսը ու… քնած էր մնացել… Խաղողը հարևանը հավաքել, տարել էր»:

Տաթևիկն ու Գևորգը ամեն առավոտ հանդիպում ու միասին են գնում համալսարան, մի օր էլ Գևորգը զանգում է Տաթևիկին ու ասում. «Մաշտոցի պողոտայում, կանգառում կանգնած մի հատ սպիտակ ձիով, սպիտակ զրահով ասպետ ա սպասում, այ իրա կողքինն եմ»:

Ամենաանհավանական բաները կարող են հենց նրանց հետ կատարվել, և իրենք էլ կարող են անել անհավանական բաներ. գիշերվա ժամը 2-ին Երրորդ մասից ոտքով հասնել ՀԱԹ (Մալաթիա)` Տաթևիկին տեսնելու. «Ես ու ընկերս էինք, զանգեցի Տաթևին ու ասեցի, որ արթուն մնա: Ոտքով հասանք Տաթևենց շենքի մոտ, ժամը 12-ից դուրս էինք եկել տնից, հասանք, սոված մեռնում էինք (մոտս եղած վերջին գումարով հեռախոսս լիցքավորեցի, որ կարողնամ Տաթոյի հետ խոսել), Տաթոն պատուհանից նայում էր, ասեցինք, որ սոված ենք, ու Տաթոն որոշեց մեզ խնձոր հյուրասիրել, որովհետև մենակ դա կարող էր երրորդ հարկի պատուհանից գցել: Ու խնձորները հայտնվեցին իմ ճակատին»- պատմում է Գևորգը (զրույցի ժամանակ ճակատի վնասվածքները դեռ լիովին չէին անցել): Խնձորներն ուտելուց հետո` Գևորգն ընկերոջ հետ ճանապահ է ընկնում, ժամը 5-ին նոր տուն են հասնում, հետո իմանում են, որ Տաթևի մայրն առաջարկել էր բրդուճներ հյուրասիրել տղաներին և սեղանին դրված հինգ հազար դրամանոցը տալ նրանց, բայց Տաթևը ո´չ մեկն էր արել, ո´չ մյուսը… Գևորգը դրա համար Տաթևին դեռ «չի ներում»…

Բայց նա միշտ պատրաստ է ամեն տեսակ խենթության հանուն իրենց սիրո…

 

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930