1745 թվականի նոյեմբերի 13-ին ծնվել է հայտնի մանկավարժ Վալենտին Գայը, ով Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում հիմնադրել է դպրոցներ հատուկ կույրերի համար: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման՝ նրա ծննդյան օրը դարձել է կույրերի միջազգային օր:
Վալենտին Գայն է ստեղծել հատուկ տառեր եւ գրքեր, որպեսզի կույրերը կարողանան գրաճանաչ դառնալ: Նրա համոզմամբ այն մարդիկ, ովքեր ունեն տեսողության հետ խնդիրներ, կարող են շատ ավելի օգտակար լինել հասարակությանը, քան մարդիկ կարծում են:
Gazeta.ru կայքից թարգմանեց՝ Ռուբինա Սաֆարյանը