Շնորհավոր տոնդ, ուսանո՛ղ, շնորհավոր տոնդ երիտասարդ: Այս կարգախոսով նոյեմբերի 10 հազարավոր ուսանողներ հավաքվեցին Մարզահամերգային համալիրում: Սակայն համերգից հետո ոչ այնքան հիշվեց Թաթան ու նրա «ցնցող» կատարումները, որքան պետական պաշտոնյայի ելույթը: Հանրապետության վարչապետը ներկա էր համերգին, մի հատվածում նաև հանդես եկավ ելույթով: Շատերը համարեցին, որ դա ալկոհոլի և խմածության արդյունք էր, շատերն էլ տեխնիկական խոտան կոչեցին զավեշտալի ելույթը: Ինչպես հասարակական մեկնաբանություններում, ֆեյսբուք սոցցանցում ևս այս հարցը անարձագանք չմնաց: Վարչապետի ֆեյսբուքյան էջում գրառումների տարափ էր: «Ժողովուրդ ջան, մարդը խմելա- խմելա, լավա արել: Ինչ եք թեմա սարքել: Բա որ ամբողջ օրը տքնումա էս պետության լուծի տակ, ոնցա՞: Ձեզ էլ հենց էսպես առիթ էր պետք, որ ծիծաղեք»: Նարեկ Կարապետյանի գրառումն է, ընդունում է վարչապետի խմած լինելը, սակայն համարում, որ դա կարելի է արդարացնել: Երվանդ Վարոսյանն իր գրառման մեջ ինչ որ հեգնում էր, սակայն ինչ, դա արդեն թողնում ենք Ձեր հայեցողությանը. «Ես շատ կուզեի, որ դուք ամեն օր այդպես խմեիք, բայց բոլոր հանրապետականներն ազնվորեն վճարեին իրենց հարկերը»: Էդգար Հովհաննիսյանն էլ կես հումոր, կես լուրջ նկատում է. «Անկեղծ հրավիրում եմ վաղն էլ խաշի…մի լավ կխմենք պարոն վարչապետ… »: Միգուցե ճշտենք վարչապետը գնա՞ց, թե՝ ոչ: Մարինե Սարգսյանը եղել է համերգին, ասում է, որ բառերը նորմալ է եղել, խոտանն է պատճառը. «Ժողովուրդ ջան, ես էս համերգին եղել եմ ու հաստատ հիշում եմ՝ ինքը այսպես չի խոսել: Մի քիչ դանդաղ էր խոսում, բայց բառերը նորմալ էր արտաբերում: Իսկ եթե անգամ խմած է եղել, լավ է արել…Մարդա չէ վաաաայ…Մեր հայ ժողովուրդը շաատ ա սիրում լուն ուղտ սարքել….Համենայն դեպս էս մարդը էն քչերիցա մեր քաղաքականության մեջ, որ ես հարգում եմ….. »: Այսքանից հետո վարչապետին այլ բան չէր մնում, քան անդրադառնալ իր ելույթին: Տիգրան Սարգսյանն իր գրառման մեջ զվարճալի է համարում ելույթը, սակայն պատճառաբանում` ինքը մեղավոր չէ. «Բարեկամներ, ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել և տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց:
Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ ևս զվարճացրեց»: Թե որքան այս մասին կխոսեն մեր օգտատերեն ու ընկերները, չգիտենք, բայց որ փոքր սկանդալները այսպես են ծնունդ առնում, միանգամայն հասկանալի է: Ֆեյսբուքցի մի օգտատեր էլ թեման փոխոլ էր՝ մենք էլ ուրախ ենք եղանակային անակնկալներով. «Շնորհավորում ենք Ձեզ` Պարոն Սարգսյան, և մեր բոլոր հայրենակիցներին՝ առաջին ձյան կապակցությամբ: Թող այն միայն լավն ու բարին բերի իր հետ»:
Դավիթ Դավիթյան