Լրահոս
Օրվա լրահոսը

Նա է այն միակը

Նոյեմբեր 13,2011 10:55

Փակված դռներ, որ երբեկ չեն բացվի կրկին…Երբ բանը հասնում է վերջին, միշտ սկիզբն ես հիշում: Սկսում ես հիշել, վերլուծել ու այդժամ նոր պատրաստ ես ինքդ քեզ ասել` ինչու՞, կամ ինչպե՞ս: Այդժամ մեղադրում ես ինքդ քեզ, որովհետև միայն կորստից հետո ես զգում կորցրածիդ  գինը, այդ պահին դու այլևս այն նույն ինքնավստահ  «առյուծը»  չես, որ ցանկության դեպքում կարող էր «սարեր  շուռ տալ»: Այդ պահին իջնում ես հպարտությանդ «Էվերեստից», այդ պահին մոռանում ես սկզբունքներդ: Սկսում ես խճճվել մտքերիդ մեջ, փորձում ես հասկանալ` ինչ է պատահել քեզ. չէ՞ որ դու «AS» էիր ցանկացած պահին:

Ու փորձում ես սթափվել…սկսում ես վերականգնել ինքնավստահությունդ: Հիշում ես արժանքիներդ, հետո հիշում նրանց, ովքեր քեզ սիրում ու հարգում են: Ու երբ հասնում ես ինքնահաստատման կամ էլ ինքնագնահատման, հասկանում ես, որ մի բան պակասում է քեզանից: Ու հենց այդ պահին հասկանում ես, որ քեզ պետք չէ այդ ամենը, քեզ պետք է նա: Նա, ում համար պատրաստ ես տալ քո ամեն ինչը, քանի որ այդ ամեն ոչինչ է` առանց նրա:

Նա այն է, ինչով շնչում էիր, այն էր, ինչ տեսնում էիր, այն, ինչով ապրում  էիր… Իսկ հիմա կարծես օդը կանգել է, աչքերդ փակվել են, դու կորել ես «քարտեզի վրայից»: Այդ պահին սկսում ես զգալ ժամանակը, սկսում ես մաշկիդ վրա զգալ վայրկյանները, ուզում ես կանգնեցնել ժամանկը, մի խորը շունչ քաշել: Բայց նա վազում է, իսկ դու դեռ մնացել ես հուշերի ազդեցության տակ: Օրեցօր նվազում է հույսիդ կրակի ջերմությունը: Բայց դու չես ուզում, որ այն մարի, քանզի դու էլ կմարես նրա հետ: Ու սկսում ես ապրել քո աշխարհում, շրջապատված  քեզ հարազատ մարդկանցով, բայց միևնույն ժամանակ դու մենակ ես քեզ զգում. քանզի  չկա նա…

Նվեր Հովհաննիսյան

Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջն դպրոց

Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930