Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների երկրորդ օրը 100 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը գրավել է 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Վաղը մրցագորգ դուրս կգան Մարտին Միրզոյանը՝ 62 կգ ք/կ, Մավրիկ Նասիբյանը՝ 82 կգ ք/կ /մարզական սամբո/ և Մուշեղ Հակոբյանը՝ 52 կգ ք/կ, Վաչիկ Վարդանյանը՝ 68 կգ ք/կ /մարտական սամբո/:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա