Նոյեմբերի 16-25 -ը Մոսկվայում կայանալու է աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլալի 6 -րդ միջազգային հեղինակավոր հուշամրցաշարը, որին մասնակցելու հրավերն ընդունել եւ հաստատել են շախմատի տասը գերաստղեր: Նրանց մեջ է օլիմպիական կրկնակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանը, որի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը ((Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ