Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաշաստանը» շատ ճիշտ վերնագիր է»

Նոյեմբեր 12,2011 23:54

Նոյեմբերի 10-21 ընկած ժամանակահատվածում մեկնարկել է «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը: Այն դրսեւորվելու եւ Ճանաչում ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում շատ երիտասարդների: Միջոցառումը «վերածնվել է» եւ ընդարձակվել` ներբուհականից վերածվելով հանրապետական փառատոնի: Այսօր «Մետրո» թատրոնում ներկայացվեցին թումանյանական հեքիաթները` իրենց միամիտ եւ պարզ հերոսներով: Սիրված կերպարներին մարմնավորել էին  նույն թատրոնի սաները, ներկայացման ռեժիսորն էր Նիկոլայ Ծատուրյանը: Հանդիսատեսի առաջ «Անխելք մարդը», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Սուտլիկ որսկանը» էին, վերնագրված էր` «Շաշաստան»:  «Քանի որ սա հումոր է եւ այստեղ հավաքվել են Հովհաննես Թումանյանի այն հեքիաթները, որոնք պատմում են շաշերի մասին, «Շաշաստանը»  շատ ճիշտ վերնագիր է»,- ասաց Աննա Հեքեքյանը, ով ժյուրիի անդամ էր: Փառատոնի ղեկավար Հայկ Ավագյանի կարծիքով` սա հնարավորություն է լավ կադրեր ստանալու համար. «Սա մաղ է, որն որ մաղում է առանձնացնելով տաղանդներին, ու վերջում կմնան լավագույնները»: Իսկ հանձնաժողովի նախագահ Լեւոն Իվանյանը համոզված է, որ հանդիսատեսին դուր եկավ «Շաշաստանը»  եւ հավելեց. «Քանի որ ընդհանուր մշակութային դաշտը մարդկային ապրելակերպի ամենաբարձր տեսակն է, կուզենայի ավելի շատ փառատոններ տեսնել ու զարգացնել մեր նոր սերնդի մեջ արվեստն ու մշակույթը, որպեսզի նյութական ճահճային վիճակներից մարդիկ դուրս գային եւ կարողանային ապրել հոգեւոր կյանքով»:

                                                                                                                      Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930