Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հեռացրել են «թռչկանցիներին». պայքար՝ Հրազդանի համար

Նոյեմբեր 12,2011 19:41

«Թռչկանի պաշտպանության» նախաձեռնող խմբի 6 անդամներ այսօր ուղեւորվել են Հրազդան՝ տեղում ծանոթանալու երկաթի հանքի հետ կապված խնդիրներին, տեղանքին, սակայն ժամանել են ոստիկանները եւ նրանց ստիպել լքել այդ տարածքը: Այս մասին «Առավոտին» փոխանցեց «Թռչկանի պաշտպանության» նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մարտիրոսյանը: «Պարզվեց՝ լայն թափով հորատման աշխատանքներ են իրականացվում: Կային մի քանի ռուսներ, որոնք մեզ փորձում էին ամեն կերպ հեռացնել տարածքից, չնայած դրա իրավունքը չունեին: Կանչեցին ոստիկանություն, զավեշտի վերածեցին ամեն ինչ՝ պատճառաբանելով, թե իբր սպառնում ենք իրենց անվտանգությանը»: Նա տեղեկացրեց, որ փորձել են նրանցից ընդամենը լիցենզիա, թույլտվություն ստանալ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար, բայց այդպես էլ ոչ մի փաստաթուղթ չեն ստացել: «Կարծում ենք, որ իրենց աշխատանքներն անօրինական են, իսկ հանքի շահագործումը սպառնում է Հրազդանի ամբողջ բնակչությանը: Դրանից բացի, Երեւանը ջրի մեծ մասը ստանում է Հրազդանից: Հանքարդյունաբերության  թափոնները կարող են վնաս հասցնել նաեւ Արարատյան դաշտավայրին»,- ասաց նախաձեռնող խմբի անդամը: Մեր զրուցակիցն ավելացրեց նաեւ, որ շարունակելու են իրենց պայքարը. «Գնալու ենք մինչեւ վերջ ու Հրազդանում ոչ մի հանք չի շահագործվելու, շինարարական աշխատանքները դադարեցվելու են»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930