Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուսակցությունները էլեկտորատ են կորցնում

Նոյեմբեր 12,2011 18:54

Քաղաքական կուսակցությունները, կույրերին անտեսելով, ընտրողների լուրջ զանգված են կորցնում:  Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց  «Հարմոնիա» հ/կ նախագահ Ալբերտ Աբգարյանը: Նրա խոսքերով,  նախընտրական շրջանում բոլոր կուսակցությունները  իրենց գերակա ծրագրերում ընդգրկում են հաշմանդամների խնդիրների լուծմանն առնչվող քայլեր, բայց նրանց խոստումներն այդպես էչ մնում են թղթերի վրա: «Վերջին տարիներին ոչ մի առաջընթաց չի նատվել»,- դժգոհեց պարոն Աբգարյանը:  Կույրերի առաջնային խնդիրներից նա առանձնացրեց հատկապես  տրանսպորտային, կրթական  ու զբաղվածության հարցերը: Ըստ նրա, Հայաստանում հաշվառված  6000 կույրերից աշխատում են մատների վրա հաշված երջանիկները: Պարոն Աբգարյանը դժգոհեց, որ պետությունը չի խրախուսում գործատուներին, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց աշխատանքի վերցնեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930