Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ատում եմ ժողովրդավարությունը»

Նոյեմբեր 12,2011 17:28

«Դուք հո գի՞ժ չեք. Ո՞նց կարա նորմալ մարդը 100 սերիա գրի»: Վահրամ Սահակյանն այսպես է պատասխանել, երբ նրան առաջարկել են սերիալի սցենար գրել: Այս մասին նա այսօր լրագրողներին պատմեց «Սլաք» մամուլի ակումբում:
Վահրամ Սահակյանը, ինչպես ինքն է նշում, երբեք չի բողոքել կամ վատաբանել Մշակույթի նախարարությանը, սակայն հիմա ասելիք շատ ունի . «Այն, ինչ որ արվեստի եւ մշակույթի հետ կատարվում է հենց հիմա՝ 2011 թվականին, դա կոտորած է: Ես ձեզ 1000 տոկոսով երաշխավորում եմ, որ եթե այսպես շարունակվի, 2 տարի հետո ընդհանրապես մշակույթ չի լինի: Մենք՝ քիչ թե շատ ստեղծագործողներս, փորձում ենք ինչ-որ բաներ անել: Այսօր ես ունեմ 4  նոր պիես, բայց այդ պիեսները 3 տարի շարունակ չեն բեմադրվում, այս տարի եւս չեն բեմադրվելու, որովհետեւ այսօրվա օրով Հայաստանում դերասան հավաքել  հնարավոր չէ, որովհետեւ բոլոր դերասանները գտնվում են ցաքուցրիվ վիճակում, բոլորին ստորացրած վազվզացնում են: Ես հիմա զանգեմ Շոն Պենին,կպատասխանի,իսկ  սովորական հայ դերասան լակոտը չի վերցնի»:
Վահրամ Սահակյանն այստեղ երկու լուծում է տեսնում. «Առաջինը՝  կառավարության, իշխանության հետ համագործակցելով՝ ինչ-որ բան անելն է, բայց այդ ձեւը ոչ ոք չի կարող ընդունել, որովհետեւ իրենց ուղեղը դեռ էդքան չի հասել, չի ընկալում: Երկրորդ ձեւը՝ արգելելն է: Վերջ: Դու այս հանրապետությունում արգելված մարդ ես»:  Ոմանք գտնում են, որ դա կհամարվի ժողովրդավարության ոտնահարում, իսկ Վահրամ Սահակյանն այսպես մեկնաբանեց. «Ժողովրդավարությունը չի խանգարում կիրթ ապրելուն, իսկ եթե կիրթ ապրելուն դեմ է, ուրեմն ես ատում եմ ժողովրդավարությունը»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930