Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայնային խոտա՞ն, թե՞ հարբած վարչապետ. Տիգրան Սարգսյանը պատասխանել է իր բլոգում

Նոյեմբեր 12,2011 17:44

Երեկ երեկոյան Youtube-ում հայտնված տեսահոլովակի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել է իր բլոգում եւ «Ֆեյսբուքի» իր էջում: Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության օրվա առիթով մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Թաթա Սիմոնյանի համերգի եւ վարչապետի՝ ոչ հարիր խոսքին էր վերաբերում. «Ֆեյսբուքում» բուռն քննարկում էր, թե վարչապետը հարբել է:

«Ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել և տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց: Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ ևս զվարճացրեց»,- գրել է Տիգրան Սարգսյանն իր բլոգում:

Նշենք, որ  համացանցում տարածվել էր ոչ թե Հ1-ի, այլ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի տեսանյութը: Կարճ ժամանակ անց այդ տեսանյութը հեռացվել էր հեռուստաընկերության՝ Youtube-ի account-ից: Aravot.am-ը կապվեց այդ տեսանյութի հեղինակ Թամարա Գուրգենյանի հետ՝ պարզելու համար, թե իր պատրաստած ռեպորտաժում ձայնային խոտան կա՞, թե՞ ոչ: Վերջինս նախ խնդրեց 10 րոպեից զանգահարել, որպեսզի որոշի՝ պատասխանե՞լ, թե՞ ոչ: Ավելի ուշ լրագրողը մեզ հայտնեց, որ հարցի առնչությամբ ինքը մեկնաբանություններով հանդես չի գա:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930