Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորյան հիվանդությունները «երիտասարդացել են»

Նոյեմբեր 12,2011 17:24

Վանաձորի երիտասարդները բողոքում են իրենց առողջական վիճակից:

20-ամյա Հարություն Սիմոնյանը բողոքում է սրտի մշտական ցավից` ասելով. «Երբ անհանգստանում եմ կամ շատ մտածում, սիրտս սկսում է ծակել: Հիմա ոչ միայն ծակում է, այլև` ցավում»: Ներվային անկայուն համակարգի մասին էլ խոսում է քսաներեքամյա Հեղինեն: Այժմ այն հիվանդությունները, որ նախկինում բնորոշ էին գլխավորապես մեծահասակներին, հատկանշական են դարձել երիտասարդների համար ևս: 25-27 տարեկան վանաձորցիների շրջանում վերջերս եղել են նույնիսկ ինֆարկտակիրներ: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանը: Վերջինս նաև նշում է մի քանի հիվանդությունների երիտասարդացման պատճառներ: «Սոցիալական անկայուն վիճակ, առողջ ապրելակերպ, խիստ վատ սննդային ռեժիմ, հիպոդինամիա»:

Առողջությունն անգնահատելի պարգև է, որին պետք է հետևել յուրաքանչյուր տարիքում: Իսկ այդ պատճառները չեզոքացնելու, այսինքն` հիվանդությունների երիտասարդացումը կանխելու համար կարևոր է մասսայական սպորտի զարգացումը: «Նայում եմ Վանաձորի փողոցները և տեսնում` քայլում է 20-25 տարեկան երիտասարդ, նրա աչքերը գունատ են, անփայլ, նա կռացած է: Նրա փրկությունը սպորտի մեջ է: Եվ կարևոր է ոչ միայն մարտարվեստով, այլև լողով,  թեթև ատլետիկայով զբաղվել»,- նշում է Կարեն Ադամյանը: Դրան զուգահեռ՝ երիտասարդը պետք է շարժման մեջ գտնվի` համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու փոխարեն: Վերջինիս պատճառով առաջանում է հիպոդինամիայի խնդիրը: Սակայն քանի որ վանաձորցի երիտասարդը այդքան էլ շատ զբաղմունքներ չունի, համակարգիչը նրա համար դարձել է անփոխարինելի:

Հանրապետության երրորդ քաղաքում երիտասարդների համար խնդիր է նաև աշխատատեղերի բացակայությունը, ինչն էլ մտածմունքի ու դեպրեսիայի առաջացման համար լավագույն պատճառներից է: Իսկ դեպրեսիան, հոգեկան անկայուն վիճակը կարող են բազմաթիվ հիվանդություններ առաջացնել:

Կարեն Ադամյանն առաջարկում է նաև մշտապես արշավների գնալ: Դա և զբաղմունքի, և առողջ ապրելակերպ վարելու  միջոց է:

 Սերինե Գաբրիելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930