Լրահոս
Օրվա լրահոսը

Ասպարեզում մնացին միայն Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը

Նոյեմբեր 12,2011 15:55

Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեր հանրապետությունն ուներ մեկ մասնակից՝ կանանց ամենաբարձր քաշային կարգի «C» խմբում ընդգրկված Նաիրա Հարությունյանը, ումից սպասելիքներ չկային: Սակայն նա երկամարտում բարձրացրեց ընդամենը 191 (81+110) կգ  ու եզրափակեց խումբը՝ ցուցակում իրենից առաջ գտնվող մրցակցին զիջելով ամբողջ 29 կիլոգրամով:

Վերջին օրը Հայաստանից մրցահարթակ են մտնելու մեր երկու գերծանր քաշայինները. կանանց պայքարում +75 կգ քաշային, փորձառու Հռիփսիմե Խուրշուդյանը, տղամարդկանց մրցակցությունում՝ երիտասարդ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930