Այսօր` նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում Հալաբյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 10 ԼՕ 864 համարանիշի և «Մերսեդես Բենց» մակնիշի 86 PO 888 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինիս վարորդը ավտոմեքենայով բախվել է ծառին:
Կարդացեք նաև
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
86PO888 համարանիշի «Մերսեդես»-ը վարել է 38-ամյա Հայկ Մալխասյանը, իսկ 10 ԼՕ 864 համարանիշինը` 42-ամյա Մանվել Ադիբեկյանը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆի