Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ազգային հավաքականի ֆուտբոլիստներին թույլատրել է Եվրո 2012 մեկնել իրենց կանանց կամ ընկերուհիների հետ, տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն, որ հասարակությանը հայտնի է խիստ վարքագծով, կարծում է, որ, շրջապատված հարազատներով, ֆուտբոլիստներն ավելի լավ կնախապատրաստվեն աշխարհամասի առաջնությանը:
Սակայն հայ ֆուտբոլասերները հիշում են, որ աշխարհի 2006 թվականի առաջնությունից հետո այն ժամանակվա մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը խիստ քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ հավաքականի ֆուտբոլիստներին թույլատրել էր ապրել իրենց կյանքի ընկերուհիների հետ: Այն ժամանակ անգլիացիները պայքարն ավարտեցին քառորդ եզրափակչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ