Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Չեխիա՝ 0:2

Նոյեմբեր 12,2011 14:15

Լուսանկարը՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալեց Չեխիայի իր հասակակիցներին եւ պարտվեց 0:2 հաշվով: Խմբում չեխերը միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը նահանջեց երրորդ հորիզոնական:

Ամբողջ խաղի ընթացքում հյուրերը թե խաղային, թե տարածքային առավելություն ունեին, սակայն դաշտի տերերը կարողանում էին դարպասն անառիկ պահել: Այդպես շարունակվեց մինչեւ 77-րդ րոպեն, երբ հյուրերին, այնուամենայնիվ, հաջողվեց գրավել Արսեն Պետրոսյանի դարպասը: Բաց թողած գոլից հետո Ռաֆայել Նազարյանի սաներն, ասես, մի տեսակ թեւաթափ եղան, ինչի արդյունքում արդեն ավելացված ժամանակում երկրորդ գնդակն ընդունեցին սեփական դարպասը:

ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀՊՄՀ ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930