Գերմանիայի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում երեկ ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 2,5:1,5 հաշվով հաղթելով Հայաստանի ընտրանուն: Երկրորդ տեղը գրավեց Ադրբեջանը, երրորդը՝ Հունգարիան, չորրորդը՝ Հայաստանը: Մենք ու հունգարացիները վաստակեցինք թիմային 13-ական միավոր, սակայն Պետեր Լեկոյի գլխավորած թիմը մեզ կես քայլով գերազանցեց անհատական միավորներով՝ 23:
«Առավոտ» օրաթերթ