Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմային հիշողություն՝ ենթագիտակցության մակարդակում

Նոյեմբեր 12,2011 14:12

Մեր աստղագիտական բնութագիրը նախկին կյանքի հայելին է

Մեզանից շատերը լսել են «պատճառահետեւանքային կապի» օրենքի մասին, որը բնության ամենահասարակ օրենքներից է եւ կառավարում է մարդու բոլոր գործողությունները: Ոչինչ եւ ոչ ոք չի կարող փոխել եւ խուսափել այդ օրենքից, ըստ որի՝ կամայական պատճառը բերում է համապատասխան հետեւանքի: Ուստի մարդու ծնունդը այս կամ այն կենդանակերպի ազդեցության տակ զուտ պատահականություն չէ: Իսկ թե ինչո՞ւ է մեկը ծնվում «լավ», իսկ մյուսը «վատ» աստղի հովանավորության տակ հարցին գիտնականները պատասխանում են, որ դա նախկին կյանքում մեր մտքերի, կատարած արարքների եւ գործողությունների համագումարի հետեւանքն է: Այլ խոսքերով, մեր աստղագիտական բնութագիրը նախորդ կյանքի հայելին է, որը կոչվում է «ճակատագիր», իսկ աստղագիտական լեզվով ասած՝ «կարմա»: Ըստ կարմայի՝ սովորելով վերջինի 10 օրենքները, կարելի է ուղղել մեր սխալները՝ ձեռք բերելով ավելի երջանիկ կյանք:

Կարմային աստղագիտության վերլուծությունը կատարվում է մարդու ծննդի պահից սկսած, որի շնորհիվ հնարավոր է նախկին կյանքի մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալ: Օրինակ՝ բուդդիստները երկու հազարամյակի ընթացքում ուսումնասիրել են վերամարմնավորման սկզբունքները՝ այդ բոլորապտույտը կանգնեցնելու եւ նիրվանային (հավերժություն եւ անդորր) հասնելու նպատակով, իսկ XX դարում՝ մեծն վարպետ, հնդիկ փիլիսոփա Սվամի Պրաջնանպադը (1891–1974) մշակել է էմոցիոնալ հետադիմության մի տեխնիկա, որի միջոցով հնարավոր է ջնջել անցյալի հիշողությունների արգելքները: Մենք ոչինչ չենք կարող հիշել նախկին կյանքից, սակայն դա անհնարին չէ: Կան մարդիկ, ովքեր հետադիմության (էմոցիոնալ կամ հիպնոտիկ) հատուկ տեխնիկայի միջոցով կարող են ձեռք բերել նախկին կյանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կամ դեպքերի փոքր դրվագներ: Կարմային աստղագիտությունը կիրառում է մեր աստղագիտական բնութագրի հետեւյալ տարրերը՝ հետադիմական մոլորակները, լուսնային հանգույցները (Վիշապի համաստեղության պոչը կամ գլուխը) եւ Սեւ լուսինը (Լիլիթ): Հետադիմական մոլորակների դիրքը ցույց է տալիս, թե որքան խճճված են մեր կարման եւ մեր զարգացման հնարավորությունները: Մենք ենթագիտակցության մակարդակում միանշանակ կրում ենք կարմային հիշողություն, որը կարող է ազդել ներկայիս կյանքի վրա, իսկ բացահայտելով անգիտակցականը եւ դաս քաղելով անցյալից՝ կարող ենք բարելավել ընթացիկ կյանքը: Լուսնային հանգույցները շատ կարեւոր դեր են խաղում կարմայի աստղագիտության վերլուծության գործում, որոնք ցույց են տալիս անձի նվաճման, ինքնակատարելագործման դաշտը եւ մասնագիտական կողմնորոշման ունակությունը: Կարմայի վերլուծության համար հաշվի է առնվում նաեւ կարմային նշանները (կարդինալ, հիմնական, անհաստատ), մոլորակների կարմային ասպեկտները, հիմնական տարրերը (ջուր, կրակ, օդ, հող), Սեւ լուսնի դիրքն ու ազդեցությունը (Լիլիթ), էներգիաների կարման ( + ), ( – ) եւ աստղագիտական տները (I-XII): Փաստորեն՝ մարդը ընդունակ է ճանաչելու սեփական կարողությունները՝ կյանքում հասնելով հաջողությունների:

Տարբեր մասնագետների համոզմամբ, «դեժավյու» զգացողությունը, որի ժամանակ մեզ թվում է, թե ինչ-որ ժամանակ եղել ենք կամ ապրել ենք նույն տեղանքում եւ այլն, բացատրվում է կարմայի օրենքներով, որը երբեմն գալիս է մեզ հիշեցնելու մեր նախկին կյանքի մասին:

ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930