Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավաբան Սահյանի գիրքը

Նոյեմբեր 12,2011 13:51

Մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի եւ տաղանդաշատ բանաստեղծուհի Մարիա Հակոբյանի որդին՝ Նաիրի Սահյանը օրերս տպագրեց իր անդրանիկ «Եղրեւանագույն պատրանք» բանաստեղծությունների գիրքը: Նաիրին, ինչպես «Առավոտին» վերջերս տված հարցազրույցի ժամանակ էր տեղեկացրել, 7 տարվա ամերիկյան դեգերումներից հետո վերադարձել է հայրենիք: Բանաստեղծությունները, որոնք 17-ն են, հիմնականում գրվել են Լոս-Անջելեսում: Դրանք ծնվել են մանկության եւ հայրենիքի կարոտից:

Նաիրիի բանաստեղծությունները աղերս չունեն ծնողների  զգացողությունների եւ ոճի հետ: Դրանք, ինչպես բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանն է գրքի առաջաբանում գրում. «ինքնեկության արգասիք» են, բնական, ինչպես Տիեզերքի զարկերակը ափերում պահած հեղինակը:

Ոստիկանությունում 7 տարի քննիչ աշխատած, մասնագիտությամբ իրավաբան Սահյանը գրում է. «Ես պիտի ճախրեմ այն աշխարհներում, Որտեղ Աստծով է լցված ամեն ինչ, բայց չկա ոչինչ: Եվ այդ ճախրանքում անսահման, անվերջ, Ազատությունս կգտնեմ հանկարծ, ամեն ինչից դուրս, ամեն ինչի մեջ»:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930