Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողը բացակայել է

Նոյեմբեր 12,2011 13:49

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին շարունակվեց Երեւանի կայազորի զինվորական դատախազության կողմից Արկադի Սիրեկանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

56 թերթից բաղկացած 1 հատորանոց քրեական գործը դատարանում է այս տարվա հոկտեմբերի 5-ից: Ըստ մեղադրական եզրակացության, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Արկադի Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պայմանագրային զինծառայող, առանց հարգելի պատճառների ծառայության վայր չի ներկայացել:

Զինծառայողի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930