Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, դեռ չի նշանակվել Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության օրը:
Երեկ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից դատարան պիտի բերվեին կալանավորներ Սաթենիկ Սարգսյանն ու Անահիտ Գրիգորյանը: Նրանք ծանոթանում են գործի նյութերին, հաշվապահական փաստաթղթերին, անդորրագրերին:
Նրանք մեղադրվում են կեղծ հանձնարարականներով խոշոր չափի գումարներ փոխանցելու, յուրացնելու մեջ:
«Առավոտ» օրաթերթ