Այս շաբաթ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի վարույթում էր գտնվում Սերոբ Հովհաննեսի Բոզոյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ս. Քերոբյանը, ըստ նախաքննության մարմնի, ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության էր եկել անչափահաս Արման Ռաֆիկի Կիրակոսյանի հետ: Նրանք այս տարվա մայիսի լույս 28-ի գիշերը, նախապես զինված լինելով` ապօրինի մուտք էին գործել «ԴԴԴ» մարզահամալիրի բակ, սրահ: Նրանք կպչուն ժապավենով կապել էին պահակի՝ Արթուր Ներսեսյանի ձեռքերը, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ սրահից հափշտակել էին չհրկիզվող պահարանը եւ դիմել էին փախուստի:
Տուժող է ճանաչվել «Առնադօ» ՍՊԸ-ն, որին պատճառվել է խոշոր չափի` 1.083.250 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ռ. Մ.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ