Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրացել էր մարմնավաճառների գումարին

Նոյեմբեր 12,2011 13:44

Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց Կարինե Այվազյանի նկատմամբ հարուցված թիվ 69110209 քրեական գործի դատաքննությունը:

Ըստ մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազության, նախկինում չդատված, 42-ամյա Կարինե Այվազյանը շահադիտական նպատակներով Արմանուշ Զարգարյանին եւ 18 տարին չլրացած Թագուհի Ալիխանյանին ներգրավել է պոռնկության մեջ, տիրացել է նրանց կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարին:

Այվազյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Գործն անցյալ տարվա մայիսին մակագրվել էր փաստաբան Ռուբեն Ռշտունու դատավոր որդուն՝ Վազգեն Ռշտունուն:

Անդրանիկ դատական նիստը եղել է անցյալ տարի՝ հունիսի 17-ին:

Այս տարվա մարտի 11-ին դատավորն ընդունել է ինքնաբացարկի միջնորդությունը, եւ գործը մարտի 15-ից Դավիթ Բալայանի վարույթում է:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930