Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, երբ մարզիկը միեւնույն քաշային կարգում միաժամանակ տիրում է երեք հեղինակավոր գոտիների, հռչակվում է աշխարհի բացարձակ չեմպիոն:
Շախմատում այդպիսի չափորոշիչ չկա: Բայց մեր տղամարդկանց ազգային հավաքականը շատ մոտ էր կանգնած մարզաձեւում միաժամանակ բոլոր երեք բարձրագուն տինղոսների տիրակալ դառնալուն: Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն մեր ընտրանին Պորտո Կարասում միայն վերջին տուրում բաց թողեց նաեւ Եվրոպայի թիվ մեկ հավաքականը դառնալու հնարավորությունը: Շատ ափսոս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ