Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը, Հակոբյանը եւ Սարգսյանը անհատական մրցանակային տեղեր նվաճեցին

Նոյեմբեր 12,2011 13:18

Թեեւ շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Եվրոպայի թիմային առաջնությունում անմասն մնացին մեդալներից, այդուհանդերձ, մեր օլիմպիական չեմպիոն տղամարդկանց թիմի երեք անդամներ ըստ խաղատախտակների բարձր արդյունքներ ցույց տվեցին:

Թիմի առաջատար Լեւոն Արոնյանն 1-ին խաղատախտակի առջեւ մասնակցեց ութ տուրի եւ վաստակեց 5, 5 միավոր: Դա 38 թիմերի առաջատար շախմատիստների մեջ երկրորդ ցուցանիշն է:

Շատ լավ հանդես եկավ նաեւ բոլոր ինը հանդիպումներին մասնակցած Գաբրիել Սարգսյանը (4-րդ խաղատախտակ): Նա հավաքականի հաշվարկին բերեց 6,5 միավոր եւ նույնպես 2-րդը ճանաչվեց:

Երրորդ խաղատախտակի առջեւ 3-րդ տեղը գրավեց Վլադիմիր Հակոբյանը` ութ պարտիայում վաստակելով 5,0 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930