Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնը Հայաստան կայցելի նոյեմբերի 16-17-ը: Էշթոնը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում գերագույն ներկայացուցիչը կքննարկի գալիք ընտրությունները, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները:
«Առավոտ» օրաթերթ