Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրարկային փոխարինում է Պատրիարկան

Նոյեմբեր 12,2011 11:31

Գրադարան այցելողները շփոթում են հեղինակների անունները

   Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվում է Էրեբունի համայնքի Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարանը, որը գործում է շուրջ 57 տարի: Այն այդքան էլ բարվոք վիճակում չէ. սենյակները փոքր են, պատուհանները` հին, չնայած աշխատողները շուրջբոլորը զարդարել են ծաղիկներով` փորձելով գրադարանին կենդանության շունչ հաղորդել: Արդեն աշուն է եւ օրերն սկսել են ցրտել, իսկ գրադարանն էլ շատ խոնավ է ու ցուրտ: Ինչպես նկատեցինք, այն տաքացվում է սովետական սալիկներով, սակայն տեղի օդը շատ սառն է: Այն պահին, երբ մենք մտանք գրադարանի սպասարկման բաժին, այնտեղ միայն աշխատողներն էին: Նրանցից մեկը`տիկին Հրանուշը, հայտնեց, որ արդեն  33-34 տարի է` աշխատում է այս գրադարանում: Նա ասաց, որ իրենց մոտ հաճախում են տարբեր տարիքի մարդիկ, անգամ թոշակառուները, որոնք հիմնականում գալիս են թերթ կարդալու: «Այժմ ունենք գրքեր, որոնք մաշվել են, նորը վաղուց չենք ստանում եւ մենք ինքներս ենք փորձում ինչ-որ բան անել: Որոշ գրքեր ինքներս ենք ձեռք բերել, որոշներն էլ մեր ընթերցողներն են նվիրել գրքի տոնի ժամանակ: Հիմնականում աշխատում ենք բավարարել, ունենք հայերեն եւ ռուսերեն գրքեր, բառարաններ, բայց այնուամենայնիվ, անհրաժեստ է, որ դրանք համալրվեն»,- ասաց գրադարանավարուհին: Ինչպես նաեւ հայտնեց, որ ժամանակ առ ժամանակ միջոցառումներ են կազմակերպում` նվիրված հեղինակների տարելիցներին: Ասաց, որ իրենց կազմակերպած միջոցառումներին ներկա են գտնվել Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, ժամանակակից գրողներից` Կավայանը: Գրադարանավարուհին հավելեց, որ գրադարանը վերանորոգման կարիք ունի, որով պետք է զբաղվի թաղապետարանը, եւ գուցե այդ կերպ ընթերցասրահում մարդկանց թիվը մեծ լինի: Այդ ժամանակ ընթերցասրահում կային երկու աղջիկ, որոնք  Լրագրության եւ ռադիոյի ակադեմիայի ուսանողուհիներ էին: Նրանք հայտնեցին, որ կարդում են իրենց դասախոսի հանձնարարած գրքերից` Պեր Լագերքվիստի «Թզուկը»: Նրանցից` Լիլիթն ասաց, որ հաճախ է գալիս այդտեղ գիրք կարդալու, քանի որ միշտ հանգիստ ու խաղաղ մթնոլորտ է:

Ավ. Իսահակյանի գրադարանը գտնվում է Հանրապետության 30 հասցեում: Այստեղ ամեն ինչ այլ է` վերանորոգված է, յուրաքանչյուր բաժին ունի իրեն հատկացված սենյակը, կա հատուկ անգլերենի ընթերցասրահ եւ միշտ լի է ընթերցողներով: Գրադարանում գիրք պատվիրողների թիվն այնքան մեծ է, որ հերթեր են գոյանում: Գրադարանավարուհիներից մեկն ասաց, որ իրենք աշխատում են երկուշաբթիից շաբաթ` ժամը 9:00-ից 17:00, իսկ շաբաթ օրերը` 10:00-ից 17:00: Նա պատմեց, որ լինում են դեպքեր, երբ գիրք վերցնողը սխալ անուն է տալիս, օրինակ` Պետրարկայի փոխարեն Պատրիարկա, շփոթում են անուն ազգանունները` Զիգմունդ Ֆրոյդի փոխարեն ուզելով Կառլ Ֆրոյդ: Այս գրադարանում նույնպես կազմակերպում են միջոցառումներ եւ ցուցահանդեսներ, յուրաքանչյուր տոն նշում են ու ստեղծում ուրախ միջավայր:

Ռուբինա Սաֆարյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930